Top 10 Mistakes New Project Managers Make- And How to Avoid Them #Part1
Յուրաքանչյուր Project Manager ունի մի պատմություն, որը երբեք չի հայտնվում իր CV-ում
Այսպիսով, եկեք միասին դիտարկենք՝
Top 10 Mistakes New Project Managers Make- And How to Avoid Them #Part1
1. #Պլանավորման փուլը բաց թողնելը՝ մտածելով. «Մենք գիտենք՝ ինչ ենք կառուցում» Սկսնակ Project Manager-ները հաճախ ստանձնում են մի նախագիծ, որն արդեն ընթացքի մեջ է․ հաճախորդը ոգևորված է, թիմը ցանկանում է հնարավորինս արագ սկսել աշխատանքը, իսկ ղեկավարությունն ակնկալում է արագ արդյունք։ Նման միջավայրում կանգ առնելն ու ժամանակ հատկացնելը պլանավորմանը կարող է թվալ որպես գործընթացի դանդաղեցում։ Բայց իրականում այդպես չէ։
Անբավարար պլանավորումը նախագծերի #ձախողման ամենամեծ պատճառներից մեկն է։ Առանց հստակ սահմանված scope-ի, իրատեսական ժամանակացույցի և բոլորի կողմից համաձայնեցված Definition of Done-ի՝ իրականացման ընթացքում ընդունվող յուրաքանչյուր որոշում վերածվում է ենթադրության։
🎯 Լուծումը 👇 ✅ Նախագծի ընդհանուր ժամանակացույցի առնվազն 15–20%-ը տրամադրեք պլանավորմանը։ Scope-ը հստակ #ամրագրեք #գրավոր։ Մինչև առաջին deliverable-ի ստեղծումը՝ ստացեք stakeholder-ների հաստատումը Project Charter-ի վերաբերյալ։
2. #Stakeholder-ների հետ բարդ խոսակցություններից խուսափելը Սկսնակ Project Manager-ը ցանկանում է, որ իրեն ընդունեն և վստահեն։ Այդ պատճառով, երբ stakeholder-ը առաջարկում է ոչ իրատեսական պահանջ՝ ավելի սեղմ deadline, ավելի մեծ scope կամ ավելի փոքր budget, առաջին արձագանքը հաճախ լինում է համաձայնելը՝ մտածելով․ «Կհամաձայնեմ, հետո մի կերպ կլուծենք»։ Այն բարդ խոսակցությունը, որից խուսափում եք այսօր, կարող է վերածվել մեծ քաոսի։
🎯 Լուծումը 👇 ✅ Երբ պետք է վատ լուր հաղորդեք, ներկայացրեք երեք բան․ 👉 Փաստերը։ 👉 Ազդեցությունը։ 👉 Ձեր առաջարկած հետագա քայլերը։ «Մենք խնդիր ունենք, ահա թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ, և ահա երկու տարբերակ, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել»։ Այս մոտեցումը stakeholder-ներին պահում է տեղեկացված, իսկ ձեզ՝ իրավիճակի վերահսկողության մեջ։
👩💻 Յուրաքանչյուր նախագիծ մեզ նոր բան է սովորեցնում՝ անկախ նրանից, թե քանի տարվա փորձ ունենք։